2013 թվականի զորակոչի վիճակն իրավական առումով վատթարացել է. Սաքունց
06:22, November 18, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյսօր Զինված ուժերն ամփոփեցին 2013 թվականի զորակոչը: Զինկոմիսարիատները կազմում եմ զորակոչի ողջ գործընթացի մի փոքր օղակը: Կարևորագույն նշանակություն ունի բժշկական հանձնաժողովը, իսկ դրանից առաջ` իրավական ակտը, որով կարգավորվում է զորակոչի ողջ գործընթացը`ըստ առողջական հիմքերի պիտանելիությունն որոշելու համար:
Այդ մասին Newsbook.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակիղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, իրավական ակտը` 410 հրամանը, պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է հունիսի 11-ին, այն դեպքում, երբ զորակոչն ավելի վաղ էր սկսել: «Մինչև հրամանի ուժի մեջ մտնելը զորակոչն իրականացվում էր 175 հրամանով: Ստացվում է, որ իրավական պետության իրավական կանխատեսելիության և որոշակիության կարևոր սկզբունքը խախտվել է, քանի որ միևնույն զորակաոչի ընթացքում զորակոչիկների մի մասը զորակոչվել է մի, մյուս մասը` այլ հրամանով»,- ասաց Արթուր Սաքունցը` շեշտելով, որ դա այս զորակոչի հիմնարար խախտումն է եղել:
Արթուր Սաքունցը մատնանշեց նաև, որ պիտանելիության տեսակետից նույնպես լուրջ փոփոխություն է տեղի ունեցել: «Եթե առաջ կար միայն «շարային ծառայություն» հասկացողություն, ապա այժմ ավելացել է նաև «շարային ծառայություն սահմանափակումներով» հասկացողություն», ինչը հիմք է` առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեցողներին զորակոչել բանակ»,- եզրափակեց Սաքունցը` շեշտելով, որ առողջական խնդիրներ ունեցող թեկուզ մեկ քաղաքացու զորակոչելն նրա արժանապատվության նվաստեցնող վերաբերմունքի գործողություն է: Համեմատելով նախորդ տարիների զորակոչի անցկացման գործընթացներն` Արթուր Սաքունցը շեշտեց, որ այս տարի իրավական առումով վիճակը վատթարացել է:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am