«Ընդվզումները շարունակելու են ավելի մեծանալ, քանի որ ապօրինություննեի ծավալն էլ իրապես մեծանում է ». Սաքունց
07:57, November 19, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Ընտրական իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՔաղբանտարկյալներՎերջին շրջանում արդարության համար պայքարող մարդիկ իշխանության ներկայացուցիչների «ջանասեր» աշխատանքի արդյունքում դառնում են «հանցագործներ»: Դրա Վառ օրինակ են ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, Արգիշտի Կիվիրյանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ նրանց նկատմամբ ուղղակի քաղաքական հետապնդում է իրականացվում: «Միանշանակ Վոլոդյա Ավետիսյանին ես համարում եմ քաղբանտարկյալ, քանի որ նա իր անհամաձայնությունն է արտահայտել իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը»,- ասաց Սաքունցը և վստահաբար հավելեց, որ Վոլոդյա Ավետիսյանին շինծու հիմքով են մեղադրանք առաջադրել:
Սաքունցը հիշեցրեց, թե ինչքան մեծ ավանդ ունի Ավետիսյանը այսօրվա ՀՀ-ի գոյության համար: «Չնայած դա հիմք չէ, որ նա դուրս մնա օրենքից, բայց ինչպես կարելի էր նման մարդուն մտացածին մեղադրանքներ առաջադրել»,- զարմանքն արտահայտեց իրավապաշտպանը և նկատեց, որ իշխանությունների մյուս զոհը դարձել է « Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը, ով մշտապես ակտիվորեն արտահայտել է իր անհամաձայնությունը իշխանությունների ապօրինությունների նկատմամբ։
«Նրա նկատմամբ էլ գործ են հարուցել իշխանության ապօրինության դեմ ընդվզելու համար: Փաստորեն իշխանությունները ապօրինությունները շարունակում են՝ իրենց ապօրինությունների դեմ ընդվզողների դեմ քրեական գործեր հարուցելու միջոցով»,- նկատեց նա և համոզմունք հայտնեց, որ այս բոլոր գործողությունները նպատակ ունեն կարծիքի արտահայտման, հավաքների ազատությունը սահմանափակելու, քրեական հետապնդման միջոցով մարդկանց քաղաքացիական ակտիվությունը կասեցնելու: «Իշխանությունը իր ապօրինի գործելակերպը և հակաիրավական գործողությունները պարտադրելու այլ միջոց չունի, քան ապօրինությունը:
Այսինքն` իշխանությունը ցանկանում է իշխանություն իրականացնել հանրային կարծիքը ճնշելու, այլ ոչ թե այն հաշվի առնելու միջոցով»,- ասաց իրավապաշտպանը: Ըստ իրավապաշտպանի հասարակության կողմից իշխանության գործողությունների նկատմամբ ընդվզքումները շարունավելու են ավելի մեծանալ, քանի որ ապօրինությունների ծավալն էլ իրապես մեծանում է:
Միաժամանակ ապօրինությունների դեմ ընդվզողների նկատմամբ քրեական և այլ հետապնդուները նույնպես սաստկանալու են : Ուստի կարևոր է, որ շատ լավ մտածվեն ընդվզման այն մեթոդները, որոնք պետք է կիրառել: « Իսկ դրանք հաստատ կլինեն, քանի որ Սերժ Սարգսյանն ու իր հպատակները չեն կարող ՀՀ-ն որպես իրավական և սոցիալական պետություն թաղել հանուն իրենց ամբիցիաների»,- վստահ է Սաքունցը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am