«Սեպտեմբերի 3-ի որոշումը մարտահրավեր է մարդու իրավունքներին»
14:19, December 9, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր ՍԱՔՈՒՆՑԸ irates.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում ավելի է վատացել:
«ՈԻնենք տասնչորս քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները, ոստիկանության կիրառած բռնությունները՝ միավորումների և հավաքների ազատության կոպիտ խախտումներով, ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները, քաղաքացիների նկատմամբ բռնությունները, դատական իշխանության ակնհայտ բարձիթողի վերաբերմունքը իրենց իրավունքների և պարտականությունների նկատմամբ դրա ապացույցն են»,– ասաց Արթուր Սաքունցը: Նա ուշադրություն է հրավիրում սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշմանը, համաձայն որի, Սերժ Սարգսյանի միակամ որոշմամբ, Հայաստանը պետք է անդամագրվի այնպիսի արժեքային համակարգի, որն ամբողջովին մարտահրավեր է մարդու իրավունքներին: Իրավապաշտպանն ամենալուրջ խնդիրն է համարում հինգ տարի անց Մարտի 1-ի տասը զոհերի սպանությունների՝ չբացահայտված լինելը:
Աղբյուրը` http://www.irates.am/hy/1386592755#.UqW6IpFSGVU.facebook