Հայաստանի ապագան. Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն
08:26, December 10, 2013 | Հայտարարություններ, ՍեփականԵվրամիության և Եվրասիական միության վերաբերյալ հանրային քննարկում- ներկայացում Վանաձորում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը
հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկա գտնվել դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի դահլիճում /Նժդեհի 14, Սոցիալական ծառայությունների կենտրոն, 4-րդ հարկ, 414 սենյակ/ կայանալիք Եվրամիության և Եվրասիական միության վերաբերյալ հանրային քննարկում- ներկայացմանը: Ներկայացմանը կհաջորդի թեմայի վերաբերյալ բաց քննարկում:
Ներկայացման հիմնական քննարկման թեման կլինի մարդու իրավունքներն ու զարգացումը:
Ներկայացումը կվարեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Եվրոպական կամավորական ծառայության կամավորներ Դանիել Լաաբերը և Փելին Օզմանը՝ անգլերեն լեզվով:
Հայերեն թարգմանությունը ևս կապահովվի:
Օրը՝ դեկտեմբերի 12, 2013
Ժամը՝ 14:00 – 15:30
Վայրը՝ ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի դահլիճ /Նժդեհի 14, Սոցիալական ծառայությունների կենտրոն, 4-րդ հարկ, 414 սենյակ/
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մասին
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոչ քաղաքական, ոչ կրոնական, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է ժողովրդավարության, հանդուրժողության, բազմակարծության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներն արժևորող անհատների: