ՀՔԾ-ն կարճել է ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործը
13:47, December 27, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԱյսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից ստացել է գրություն՝ Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդության վերաբերյալ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու պահանջի մասին միջնորդություն էր ներկայացրել: Այժմ ՀՀ ՀՔԾ-ն պատասխանելով միջնորդությանը տեղեկացնում է, որ միջնորդությունը ոչ միայն չի քննարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլ ավելին 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ Հայկ Մովսիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության գրությունը այստեղ: