ՀՔԾ-ն Շանթ Հարությունյանի վերաբերյալ ներակայացված դիմումին ևս պատասխանել է գրությամբ
15:35, December 27, 2013 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Հատուկ քննչական ծառայությունը 2013 թ. դեկտեմբերի 19-ին պատասխանել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Շանթ Հարությունյանի վերաբերյալ ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին ուղղված դիմումին:
Հիշեցնենք, որ ՀՀ ՀՔԾ-ն ՀՔԱ Վանաձորի -գրասենյակի կողմից 2013 թ. նոյեմբերի 18-ին ուղարկված հանցագործության մասին հաղորդմանը պատասխանել էր գրությամբ (նույն թվականի նոյեմբերի 25), այլ ոչ թե որոշմամաբ: Դեկտեմբերի 9-ին ուղարկված դիմումով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրել էր հանցագործության մասին հաղորդման հիման վրա կայացնել որոշում և այն սահմանված կարգով ներկայացնել դիմումատուին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը այս անգամ ևս պատասխանել է գրությամբ, որից մեջբերում եմ.
«… կրկին անգամ հայտնում եմ, որ հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են»:
ՀՀ ՀՔԾ-ից ուղարկված գրությունը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ: