Շանթ Հարությունյանը և իր ընկերներն ապօրինի են գտնվում կալանավայրում. Արթուր Սաքունց
11:16, January 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | ՔաղբանտարկյալներԱզատության հրապարակում հավաքվել են մի խումբ մարդիկ` ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին այլ ձերբակալվածների: Ակցիայի ժամանակ Ազատության հրապարկում ելույթ ունեցավ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով նշեց, որ Շանթ Հարությունյանը և իր ընկերներն ապօրինի են գտնվում կալանավայրում, ուստի ակցիան ի պաշտպանություն նրանց է:
Հավաքված մարդիկ իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Ոչ ազգուրաց վարչախմբին», «Ո՛չ Մաքսային միությանը», «Պատվի՛ր քո հորն ու մորը, Սերժ Մաքսիչ, Վլադիմիրովիչ», «Պահանջում ենք արդարություն» կոչերը: Տեղեկացնենք, որ այժմ, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին այլ ձերբակալվածների ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք: