«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում» զեկույցի ներկայացում
12:46, March 18, 2014 | Հայտարարություններ, Սեփական | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 2012-2013 թթ. իրականացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մոնիթորինգ: Մասնավորապես իրականացվել են հարցազրույցներ նախկին զինծառայողների հետ ՀՀ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք քաղաքային եւ գյուղական բնակավայրերում եւ Երեւան քաղաքում, որի արդյունքները ամփոփվել են «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետության զինված ուժերում» զեկույցում:
2014 թ-ի մարտի 20-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա զեկույցի ներկայացումը եւ թեմայի շուրջ քննարկումը Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում:
Զեկույցում ներկայացված են այնպիսի հարցեր, ինչպիսիք են կարգապահության, զինծառայողներին տրվող տույժերի ու խրախուսանքների, արդյունավետ իրավական պաշտպանության, բողոքարկման մեխանիզմների և դրանց արդյունավետության, որակյալ բժշկական օգնության ու սպասարկման վերաբերյալ օրենսդրությունը և դրա կիրառումը: Այդ հարցերը հիմնականում ներկայացվել են ՀՀ ներպետական օրենսդրության, միջազգային իրավական փաստաթղթերի, ինչպես նաև ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հիման վրա:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ն զեկույցը պատրաստել և ներակայացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհի շրջանակներում իրականացված «ՀՀ ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացումը» ծրագրի արդյունքում։ Մանրամասների համար կարող եք զանգահարել (0322) 42268 հեռախոսահամարով: