Շանթի և նրա ընկերներին ճնշելու համար տարիք չեն ճանաչում․Սաքունց (տեսանյութ)
11:26, April 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք | Քաղբանտարկյալներ«Քաղաքական հետապնդում է Հարությունյանների ընտանիքի նկատմամբ, 1968թ. պապու նկատմամբ, 1983թ., 2008թ., 2013թ. նրա հոր՝ Շանթ Հարությունյանի նկատմամբ, իսկ հիմա՝ Շահեն Հարությունյանի: Այժմ համակարգի անունը փոխվել է, բայց բովանդակությունը չի փոխվել»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Վերջինիս համոզմաբ քաղաքական հետապնդում է իրականացվում մի ընտանիքի նկատմամբ, որը պայքարում է Հայաստանի արժանապատվության համար: «Շահենը պատանդ է, Շանթի և նրա ընկերներին ճնշելու համար Էլ տարիք չեն ճանաչում, ցավոք սրտի այսօր վարչապետի խնդիրը ավելի կարևոր է քան քաղբանտարկյալների»,-ասաց Սաքունցը։
Աղբյուրը՝ www.hraparak.am