Դասընթաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ գանգատների ընդունելիության առանձնահատկությունները թեմայով
10:19, June 12, 2014 | Համատեղ, ՀայտարարություններԵվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագիր
«Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով»
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ
Եվրոպայի Խորհուրդը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպում են մեկօրյա դասընթաց` «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ գանգատների ընդունելիության առանձնահատկությունները» թեմայով:
Սեմինարի կազմակերպմանն աջակցում է ՀՀ փաստաբանների պալատը:
Դասընթացը տեղի կունենա 2014թ. հունիսի 21–ին` Վանաձոր քաղաքում: Սեմինարը կվարենտեղացի փորձագետներ: Սեմինարը տեղիկունենա ք.Վանաձոր, Մաշտոցի փող., 1 շենք հասցեում («Կիրովական» հյուրանոց):
Խնդրում ենք գրանցվել միայն այն անձանց, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը:
Տեղերը սահմանափակ են` 30 մասնակից:
Սեմինարին կհրավիրվեն ըստ գրանցման առաջնահերթության: Փասատաբանները մասնակցելով սեմինարին` հնարավորություն կստանան օգտվել 9 ժամյա վերապտրաստումից:
Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ` Անահիտ Չիլինգարյանին հետևյալ հեռախոսահամարներով` 055 282 904 (բջջ.), 322 42268 (աշխ.) և/կամ պատասխան նամակ ուղարկել ann.chilingaryan@gmail.com էլ. հասցեին` փաստաբանների համար՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը, այլ մասնակցիների՝ Ձեր անուն ազգանունը և Կազմակերպության անվանումը: Անահիտ Չիլինգարյանի հետ կապնվելու անհնարինության դեպքում, դուք կարող եք գրանցվել Եվրոպայի խորհրդի աշխատակից Արման Պողոսյանի էլ. հասցեին` arman.poghosyan@coe.int նամակ ուղարկելու միջոցով:
Սեմինարի օրակարգը կարող եք տեսնել կից:
Ստորև կարող եք գրանցվել առցանց: