Ինձ զանգեցին ու ասեցին՝ զինվորի ձեռքին դանակ կա. լարված իրավիճակ՝ «Կանազի» գործով դատական նիստին
10:14, June 26, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Զինված ուժեր«Կանազի» հոսպիտալի զինծառայողների գործով դատական նիստը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է: Հոսպիտալի՝ ցուցմունք տված պետը` Սահակ Օհանյանը, նշեց, որ դեպքի օրը իրենից առաջ մտել է տուժող Հովհաննիսյանը, ում հրել է ամբաստանյալ Թորոսյանը, ապա՝ մի կողմ գցել պահարանը:
«Ագրեսիան սկսեց այն ժամանակ, երբ Ռազմիկն ասեց՝ մեջներդ տղա չկա՞, էս բ..-ի տղեքին նենց անենք: Ես տնից եկել հասել եմ նրա համար, որովհետև ձեր ամբաստանյալի ձեռքին դանակ է եղել: Ինքը սպառնացել է ներկաներին»,- շարունակելով ցուցմունքը` ասաց տուժող Օհանյանը: Հարցին Օհանյանը հարվածել է Մանուկյանին, պատասխանեց. «Բայցովսկի պրյոմ եմ արել, գցել եմ գետնին: Կարաք էտ կադրերը նայեք, շատ հետաքրքիր են»: Գարեգին Դանիելյանի պաշտպանի հարցին, թե ում է պատկանում հաստատությունը, որի պետը հանդիսանում է Օհանյանը, վերջինս պատասխանեց՝ ՊՆ-ին:
Պաշտպանը պարզաբանեց, որ հարցը տալիս է այն պատճառով, քանի որ իր ցուցմուքնում տուժողն ասել էր. «իմ զորամասում»: Պաշտպանի հաջորդ հարցը, թե ինչպես է Օհանյանը վերաբերվում իր վերադասին, տուժողը պատասխանեց՝ շատ լավ: Իսկ այս հարցը պաշտպանը պարզաբանեց այնպես, թե հարցնում է, քանի որ տուժողն ասում էր իր խոսքում «սանձահարել, խելագարված ամբոխ» բառերը, ինչին տուժող Օհանյանը պատասխանեց, որ դրանք հայերեն բառեր են, և ինքը կարող է ռուսերեն ավելի լավ հարցեր տալ:
Նշենք, որ դատարանում փոքրիկ միջադեպ սկսվեց այն բանի պատճառով, որ պաշտպան Թովմասյանը խնդրեց դատարանին թույլ չտալ լրագրողներին տեսանկարահանել իրենց սեղանը կամ շեղել աշխատանքից, ինչին ի պատասխան՝ լրագրողը պատասխանեց, որ իր աշխատանքն է կատարում, և ոչ ոք իրեն չի կարող խանգարել: Դատարանը լրագրողին հանձնարարեց չնկարահանել այդ հատվածը:
Դանիելյանի պաշտպանը ցիտեց ՀՀ զինվորական օրենսգրքի 4-րդ հոդվածը, որի համաձայն` հրամանատարը պարտավոր է ուշադրություն դարձնել իր զինվորների առողջական վիճակին, հոսպիտալի աշխատանքներին և ծառայություններին: Պաշտպանը գտնում է, որ պետի կողմից այդ չափանիշները չեն պահպանվել: Օհանյանն իր պատասխանում նշեց, որ դա ամենօրյա բնույթ է կրում, և չպահպանվել չի կարող:
«Տանը սպորտային համազգեստով նստած եմ եղել, որպեսզի ժամանակ չկորցնեմ, այդպես եմ դուրս եկել տնից: Աշպխատանքից դուրս պարտավոր չեն զինվորական հագուստ կրել: Որպես զորամասի հրամանատար՝ այդպես եմ եկել, լավ եմ արել, քանի որ եթե երիտասարդը ինձ զինվորական համազգեստով տեսներ, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլիներ, եթե համազգեստս պատռեր»,-ասաց տուժողը: Պաշտպանը հարց ուղղեց` նա իմացել էր, որ պետք է միջադեպ լիներ, ինչին հնչեց բացասական պատասխան: «Ինչպե՞ս են ձեզ ընդունում զինվորները» հարցին` տուժողը պատասխանեց` «Հարգանք եմ վայելում»:
«Եթե հարգանք եք վայելում, ի՞նչ մտավախություն ունեիք» հարցին էլ Օհանյանը պատասխանեց, որ ինքը հաշվի է առել ամբաստանյալների կարգավիճակը, և կարգն այնպիսին է, որ հոգեբուժարանում պետք է հստակ չափանիշներով աշխատել: Պաշտպանը հարցրեց նաև, թե ինչ խախտում է իրենից ներկայացնում հիվանդասենյակում հաց ուտելը, տուժողը պատասխանեց, որ զինվորը ստանում է բանավոր նախազգուշացում: Իսկ ալկոհոլ ընդունելը նախատեսում է զեկուցագիր ուղարկել անձնական հրամանատարին, որպեսզի վերջինս կոնկրետ միջոցներ կիրառի: Իսկ ինքն այդպես էլ արել է և զանգահարել է անմիջական պետին:
«Երբ զգում ես, որ զինվորական կոլեկտիվում կա լկտի պահվածքով զինվոր է, անհրաժեշտ է միանգամից նրան այդտեղից մեկուսացնել, որպեսզի մյուս զինվորները չկարծեն, թե դա նորմալ երևույթ է»,- մեկնաբանեց հոսպիտալի պետը: Արշակ Թորոսյանի պաշտպանը հարց ուղղեց տուժողին, թե արդյոք միայն նրանով են վերջանում Թորոսյանի գործողությունները, երբ ասել է, թե «պալիտ են արել», ինչին տուժողը պատասխանեց, որ իր լսածը եղել է նման արտահայտությունը, տեսել է, թե ինչպես է նետում կողապահարանը:
Պաշտպանի հարցին՝ որքան է կշռում կողապահարանը, տուժողը պատասխանեց, որ չի կարող ասել և նշեց, որ շպրտել է մայոր Հովհաննիսյանի ոտքին: Պաշտպանը նշեց, որ տուժողի այն հայտարարությունը, թե իրեն ինֆորմացիա տվողը, ով ասել էր, որ զինծառայող Մանուկյանի ձեռքին դանակ կա, ով է եղել, տուժողը պատասխանեց, որ ստացիոնար բուժում անցնող զինվորներից մեկն է եղել:
Տուժողը նշեց, որ բացի ամբաստանյալներից այնտեղ գտնվող աշխատակիցներին ևս ենթարկել են դատաբժշկական փորձաքննության` իմանալու համար նրանք ոգելից խմիչք օգտագործել են, թե ոչ: Դատավոր Արթուր Մկրտչյանի հարցին, թե այստեղ գործել են վերադաս-ստորադա՞ս հարաբերություններ, թե՞ բժիշկ-հիվանդ հարաբերություններ, տուժողը պատասխանեց, որ թե մեկը, թե մյուսը:
Աղբյուրը՝ armlur.am