Գեղամյանից բացի ուրիշ մեկը չկա՞ր
16:17, July 1, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄԵս ուզում եմ, որ ադրբեջանցին Հայաստանում իրեն զգա, ինչպես տանը: Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ –ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը։ Սա պարոն Գեղամյանի միակ ուշագրավ հայտարարությունը չէ: Նա նաեւ ընդգծել է, որ շատ կցանկանար Եվրասիական տնտեսական միությունում տեսնել նաեւ Ադրբեջանին։ Հայկական պատվիրակության ղեկավարը կարծում է, որ դա կնպաստի ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Բաքվում Արտաշես Գեղամյանի հնչեցրած մտքերը ոչ պակաս են զարմացրել մի շարք հայ քաղաքական գործիչներին, քան ՄՄ-ին անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը։
«Սա շատ հետաքրքիր ձևակերպում է, քանի որ այն ի չիք է դարձնում բոլոր այն հայտարարությունները, որ Եվրասիական տնտեսական միությունը բացարձակապես տնտեսական միություն է: Արտաշես Գեղամյանը հայտարարում է որ սա ոչ այնքան տնտեսական, այլ քաղաքական կառույց է»,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.a1plus.am