Երբ Ղազախստանը որոշում է Հայաստանի ճակատագիրը․ Շանթ Հարությունյանի ելույթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:13, July 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Շանթ ՀարությունյանՂազախստանն է որոշելու Հայաստանի ճակատագիրը, քանի դեռ փողոցում ոստիկանը կարող է քաղաքացուն ծեծել, ու քաղաքացին պատասխան չի տալիս։ Այս մասին այսօր դատարանում հայտարարել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։
Ըստ նրա՝ եթե մի երկրում չկա քաղաքացի, ուրեմն այդտեղ չկա պետություն։ Շանթ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում արժեքները դեգրադացվել են, իսկ դա բերել է նաև տրամաբանական վերլուծություններ անելու ընդունակության կորստին։
«Ժողովուրդները կործանվում են ոչ թե պատերազմներում, այլ սեփական դիմադրողականությունը, արժեհամակարգը կորցնելուց», – հայտարարել է Հարությունյանը։
Աղբյուրը՝ www.epress.am