«Ինձ էլ են գաղտնալսում». Ա.Սաքունց (տեսանյութ)
09:46, July 9, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱԱԾ աշխատակցի կողմից տեղի է ունեցել լիազորությունների գերազանցում: «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում այսօր ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` անդրադառնալով ԱԱԾ կողմից «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրմանը:
Ըստ նրա` հավաքագրման գործընթացը պետք է հիմնավորված լինի` ինչ նպատակով ու ինչպես, եւ դա պետք է բխի ազգային անվտանգության շահերից. «Մինչդեռ Հրայր Մանուկյանի հավաքագրումը որեւէ նպատակ չուներ: Նա չի հանդիսանում այնպիսի տեղեկատվության կրող, որը կարող էր նշանակություն ունենալ ազգային անվտանգության համար: Նա ԱԱԾ-ին հետաքրքրել է որպես ընդդիմության ներկայացուցիչ` որպես օպերատիվ տեղեկատվություն ստանալու միջոց: Կատարվածի առնչությամբ ԱԱԾ-ն առնվազն պետք է մեկնաբանություն տա»: