Քաղբանտարկյալների գործով հարցաքննվեցին բոլոր վկաները
17:59, August 25, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2014թ. օգոստոսի 23-ին ՀՀԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր՝ Մ. Մարտիրոսյանի, շարունակվեց 2013թ.նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին սույն գործով դեռևս չհարցաքննված վկաներ, ոստիկանության աշխատակիցներ Արմեն Բարսեղյանը, Վիգեն Հարությունյանը և Նարեկ Սարգսյանը: Վերջիններիս ցուցմունքներն ըստ էության չէին տարբերվում դատաքննության ընթացքում հարցաքննված մյուս ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներից: Պետք է ընդգծել, որ վկա Արմեն Բարսեղյանն ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանի հարցին ի պատասխան հայտնեց, որ դեպքի ժամանակ ամբաստանյալների կողմից հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի նկատել:
Սույն դատական նիստի ընթացքում հրապարակվեցին գործով ներգրավված և հարգելի պատճառներով դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող հինգ վկայի՝ Հմայակ Պետրոսյանի, Գնել Հովհաննիսյանի, Սարգիս Հովակիմյանի, Նարեկ Սահակյանի և Գագիկ Կեսոյանի նախաքննական ցուցմունքները: Այդպիսով, ավարտվեց սույն գործով դատակոչված բոլոր վկաների հարցաքննությունը:
Վկաների հարցաքննություններից հետո, գործի բոլոր ապացույցները հետազոտված և հրապարակված համարելով, դատարանն անցավ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունների քննարկմանը: Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանի պաշտպան Արամ Ղազարյանը դատարանին ներկայացրեց իր պաշտպանյալի բնութագիրը, անձնական բնույթի, այդ թվում՝ ընտանեկան կարգավիճակը հավաստող և ընտանիքի անդամների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը միջնորդեց իրեղեն ապացույց ճանաչել զրահաբաճկոնը, քանի որ զրահաբաճկոնի առկայությունը փաստում է, որ իրենք փորձել են պաշտպանվել, նշեց, որ վնասելու ցանկություն ունենալու դեպքում ատրճանակ կվերցնեին: Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը խնդրեց դատարանին բավարարել միջնորդությունը, հավելելով, որ զրահաբակճոնի առկայությունը ցույց է տալիս, որ ամբաստանյալները խուլիգանության նպատակ չեն ունեցել և խուլիգանություն չեն կատարել:
Գործով մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրեղեն ապացույցների սահմանմանը: Մասնավորապես, վերջինս նշեց, որ իրեղենապացույցներենայնառարկաները, որոնքհանցագործությանգործիքենծառայելկամիրենցվրահանցագործությանհետքերենպահպանել, կամհանցավորգործողություններիօբյեկտներենեղել, ինչպեսնաևհանցավորճանապարհովձեռքբերվածդրամը, այլարժեքներըևմյուսբոլորառարկաները, որոնքկարողենհանցագործությունըհայտնաբերելու, գործիփաստականհանգամանքներըպարզելու, մեղավորներինիհայտբերելու, մեղադրանքըհերքելուկամպատասխանատվությունըմեղմացնելումիջոցներծառայել, և խնդրեց մերժել ներկայացված միջնորդությունը:
Դատարանը, քննարկելով պաշտպանական կողմի միջնորդությունը, գտավ, որ զրահաբաճկոնը վկայակոչված հոդվածի ուժով չի կարող ճանաչվել իրեղեն ապացույց, նշելով, որ զրահաբաճկոնը պաշտպանվելու մտավախությամբ օգտագործելու հանգամանքը դրան իրեղեն ապացույցի ուժ չի տալիս:
Սույն միջնորդության քննարկումից հետո Շանթ Հարությունյանն անվստահություն հայտնեց մեղադրանքի կողմին, ինչպես նաև միջնորդեց վերաորակել կատարված արարքը նախկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով, պատճառաբանելով, որ, եթե ամբաստանյալներից թեկուզ մեկին այդ հոդվածով մեղադրանք է առաջադրված, չի կարող հավաքի ղեկավարին այլ հոդվածով մեղադրանք առաջադրվել:
Դատարանն առաջարկեց հիշյալ միջնորդությունները հստակեցնել պաշտպանի հետ և գրավոր տարբերակով ներկայացնել դատարանին:
Արարքը վերաորակելու Շանթ Հարությունյանի միջնորդությանը միացան նաև ամբաստանյալներ Ալեք Պողոսյանը և Վարդան Վարդանյանը:
Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի կողմից ևս դատարան ներկայացվեցին իր անձի, ընտանիքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, որին հաջորդեցին ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի, Ալեք Պողոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի, Ալբերտ Մարգարյանի և Վարդան Վարդանյանի հայտարարությունները: Իրենց հայտարարություններում ամբաստանյալները խոսեցին 2013թ. նոյեմբերի 5-ի երթի նպատակների, ՀՀ-ի առջև ծառացած խնդիրների մասին:
Սույն գործով հաջորդ դատական նիստին կշարունակվեն լրացուցիչ ապացույցների վերաբերյալ ամբաստանյալների միջնորդությունների ներկայացումը և դրանց քննարկումը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014 թ. օգոստոսի 27-ին, ժամը 12:00-ին: