ՀՔԾ-ն ընտրողական մոտեցում է ցույց տալիս. Սաքունց
09:59, September 10, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Հատուկ Քննչական ԾառայությունԻրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ մեր զրույցում, անդրադառնալով ՀՔԾ-ում կարճված աղմկոտ քրեական գործին, ասաց, որ հերթական անգամ ՀՔԾ-ն ակնհայտ ընտրողական մոտեցում է ցույց տալիս. «ՀՔԾ-ն ընտրողական արդարադատություն է իրականացնում: Փաստորեն, հովանավորության տակ է վերցնում պաշտոնատար անձանց, որոնք ոտնձգություն են կատարում ՀՀ քաղաքացու նկատմամբ: ՀՔԾ-ն օրենքով սահմանված ոչ թե իր լիազորություն է կատարում, այլ հովանավորչությամբ է զբաղվում եւ քրեական գործը կարճում է»,- նկատեց Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում կարճվել է ՄԻՊ-ի եւ քաղաքացի Արման Գասպարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը: Քաղաքացին հաղորդել էր, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն: Հարուցված քրեական գործը շարունակություն չունեցավ եւ քաղաքացուն ծեծի ենթարկողները չպատժվեցին, ըստ ՀՔԾ-ի՝ բավարար ապացույցներ չլինելու պատճառաբանությամբ:
Աղբյուրը՝ www.armtimes.com