Լիարժեք կյանք ՀԿ-ի ներառական ճամբարի երեխաները ծանոթացան մարդու իրավունքներին
10:02, September 11, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Երեխաների իրավունքներԼիարժեք կյանք հասարակական կազմակերպությունը ինչպես ամեն տարի, այս տարի ևս շուրջ 200 երեխաների համար կազմակերպել էր ակտիվ հանգիստ ամառային ներառական ճամբարում: Երեխաները հավաքվել էին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, նրանցից 100-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ էին, իսկ մյուսները անպահով ընտանիքներում ապրող երեխաներ:
Երեխաներն ակտիվ հանգիստը համատեղեցին նաև ուսուցողական դասընթացներով, մասնավորապես Լիարժեք կյանք ՀԿ-ի հրավերով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը երեխաներին ծանոթացրեց երեխաների իրավունքերին, ընտրական իրավունքին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերին: Երեխաները գիտելիքներ ստացան նաև իրավուքների պաշտպանության մեխանիզմների, օրենսդիր, դատական և գործադիր իշխանություններ հասկացությունների և նրանց գործունենության վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ ճաբարում տեղի ունեցած դասընթացից: