Մեկնարկել է Վանաձորի իրավաբանական կլինիկա-2 ծրագիրը
19:01, September 24, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունԱմերիկյան իրավաբանների ընկերակցության ֆինանսավորմամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և Պոպուլեքս փաստաբանական գրասենյակը արդեն 2-րդ անգամ իրականացնում են Վանաձորի իրավաբանական կլինիկա ծրագիրը:
Ծրագրի մասնակիցները Վանաձոր քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավաբանական ֆակուլտետի ուսանողներ և շրջանավարտներ են: Ծրագրի շրջանակներում մասնակիցների համար կկազմակերպվի 20 տեսական դասընթաց մարդու իրավուքների և այդ իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների վերաբերյալ: Իրավաբանական կլինիկայի մասնակիցների համար դասընթացները վարելու են Պոպուլեքս փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Կարեն Թումանյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող՝ իրավաբան Արայիկ Զալյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Սպիտակի ներկայացուցչության իրավաբան Արտուր Հարությունյանը:
Տեսական փուլին կհաջորդի պրակտիկ՝ խորհրդատվությունների տրամադրման փուլը:
2014 թ. սեպտեմբերի 18-ից արդեն ընտրված 12 մասնակիցների համար մեկնարկել է տեսական փուլը:
Ծրագրի ընթացքի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կլինի առաջիկայում: