Հնուց ի վեր պահված վզկապները
17:37, November 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀոկտեմբերի 4-ին նշվել է Վանաձոր համայնքի տոնը, որին մասնակցել են Վանաձոր քաղաքի դպրոցների աշակերտները, որոնք բոլորը կրել են կարմիր վզկապներ:
Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պաշտոնական հարցում է կատարել Վանաձորի համայքնի ղեկավար Սամվել Դարբինյանին՝ պահանջելով տեղեկացնել, թե ում առաջարկով են կարմիր վզկապները կրել երեխաները, ինչ նպատակ կամ խորհուրդ է ունեցել այն, ինչ ֆինանսական միջոցների հաշվին է դա արվել:Ի պատասխան Ա. Սաքունցի հարցմանը՝ համայնքի ղեկավարը պատասխանել է, որ տոնախմբության ծրագիրը կազմվել է քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնում: Մասսայական պարային տեսարաններով, երաժշտության, խոսքի, պատմության տարբեր ժամանակներին բնորոշ դետալների միջոցով կատարվել է պատմական էքսկուրս Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձոր սխեմայով:
Հրապարակում «Я, ты, он, она» երգի հնչյունների ներքո պարային համարի կատարումը ու պիոներական անցումը խորհրդանշվում էր սխեմայի Կիրովական ժամանակահատվածը, հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ, հնուց պահպանված վզկապներով:
Պատասխանից պարզվում է՝ կարմիր վզկապները խորհրդային միության տարիներից մարդիկ պահում են տներում, որ հենց այդ օրն օգտագործեին այդ միջոցառման համար:
Արթուր Սաքունցը նշում է սակայն, որ իրենք տեղյակ են, թե որտեղ են կարվել այդ վզկապները, պետական բյուջեի գումարներով:
Աղբյուրը՝ www.lragir.am
Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ստացած գրությունը: