ՀՀ Պաշտպանության նախարարությունը կատարեց դատարանի որոշումը
15:00, November 18, 20142014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը: Հրապարակված որոշմամբ դատարանը բավարարեց կազմակերպության հայցը, որով պարտավորեցրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը կազմակերպությանը տրամադրել սնունդ, հագուստ, վառելիք և գրենական պիտույքներ մատակարարող կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից մատակարարվող սննդի, հագուսի, վառելիքի և գրենական պիտույքների տեսակները:
Այս որոշումը 2014 թ. մայիսի 5-ին ՀՀ Պաշտպանության նախախարությունը բողոքարկվեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ 2014 թ. օգոստոսի 8-ին կայացվեց վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում:
2014 թ. օգոստոսի 29-ին վարչական վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացվեց վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ կայացվեց որոշում բողոքը վարույթ չընդունելու մասին:
Այսպիսով, 2014 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը ի կատարումն վերոհիշյալ գործով կայացաված դատական ակտի ՀՔԱ Վանաձորի գրասենյակին է ներկայացրել 2010 թվականին ՀՀ ՊՆ կարիքների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների և նրանց կողմից մատակարարված սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների ցանկը:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նշված ցանկը: