Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
18:01, December 10, 2014 | Նորություններ, Սեփական լրատվությունԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը նշանավորվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ 1948 թ. դեկտեմբերի 10-ին: Մարդու իրավունքների համըդհանուր հռաչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։ Հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերից, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամընտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը։
1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին։ Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ՝ նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը։ 2007թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները։ Այն տևեց ուղիղ մեկ տարի՝ մինչև 60-րդ հոբելյանը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ պատրաստել է ֆիլմ կազմակերպության գործունեության և ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆիլմի հակիրճ տարբերակը, իսկ առավել ընդգրկուն տարբերակը կներկայացնենք առաջիկա օրերին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սիրով շնորհավորում է բոլորին մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:
Իմացե՛ք Ձեր իրավունքները, եղե՛ք պաշտպանված: