Վանաձորի ավագանու ուղերձի նախագիծը ներկայացվեց
13:04, January 29, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք 2015 թ. հունվարի 26-ին տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, տեղեկացրել է, որ Գյումրիում 2015 թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով ՌԴ գլխավոր դատախազին դիմելու կոչով ստորագրահավաք է տեղի ունեցել: Ստորագրահավաքն ուղղված է եղել ՀՀ գլխավոր դատախազին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, աջակցելով ստորագրահավաքին, պաշտոնական գրությամբ դիմել է Վանաձոր քաղաքի ավագանուն նույնպես միանալ սույն նախաձեռնությանը և քաղաքացիների պահանջին և ուղերձով դիմել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին:
Արտահերթ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կներկայացնի ուղերձի նախագիծ, որը կքննարկվի ավագանու կողմից:
2015 թ. հունվարի 29-ին ուղերձի նախագիծը ՀՔԱ Վանաձորի կողմից ներկայացվել է Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանին և Վանաձորի ավագանու անդամներին: