Պերմյակովի և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունների կապը
17:53, February 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Այն պատասխանատվության տեսակները, որ կիրառվում են`աշխատանքից հեռացում, նկատողություն, ուղարկել պահեստազոր, կարծում եմ, որ ոչ համարժեք է, քանի որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է իր անկողնում. այդ սենյակում յոթ հոգով են մնացել: Փաստորեն`կուրսանտները գալիս են նրա նկատմամբ բռնություն կատարում, որտեղ մյուս վեց հոգին չեն կարողանում ծպտուն հանել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` սա խոսում է մթնոլորտի մասին, որ այսպես ասած նայողները մեկ-երկու օրվա ընթացքում այդ կարգերը ձեռք չեն բերել: Ըստ պարոն Սաքունցի` նաև պետք է հարուցվի քրեական գործ անմիջական և վերադաս հրամանատարների նկատմամբ`պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, չարաշահում թույլ տալու, որը հանգեցնում է ծանր հետևանքների: Նա շեշտեց, «Հարցը տեղափոխել չորս կուրսանտ հարաբերություններ, դա կլիներ ուղղակի մասնակի և ոչ լիարժեք մոտեցում»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը արձագանքեց. «Գլոբալ առումով ռազմական ինստիտուտում նման սարսափելի դեպքը շատ խորքային հետևություններ է բերում, և արդեն հայտարարվել են, որ տեղի կունենա փոփոխություններ: Ձեր այն հայտարարությանը, թե չի կարող ապագա սպան անտարբեր նայել, թե ինչպես են մարդ սպանում, արձագանքեմ, որ տվյալ ննջարանում, որտեղ տեղի է ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանությունը, սպանողները հենց այդ ննջարանի քնողներն են: Մեկ հոգի բացակայող է եղել: Այնտեղ ուրիշ մարդ չի եղել, բայց իհարկե, կա վաշտի հերթապահ և այլն»:
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը կապ է տեսնում Պերմյակովի գործով սպանության և այս սպանության մեջ ու նշում. «Ինչո՞ւ այդ դեպքից ընդամենը տասն օր հետո ռազմական կրթական հաստատությունում տեղի ունեցավ այս սպանությունը: Կապ եմ տեսնում, քանի որ երբ ժամանակին պաշտպանության նախարարին հարցրին, թե ինչպես է գնահատում, որ Պերմյակովը` որպես զինվորական, կարող էր զինված դուրս գալ ռազմաբազայից, կամ ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի մասին հայտարարել էր, թե մի քաղաքականացրեք: Փաստորեն հենց այս պատասխանը ստեղծում է բանակում մի հոգեբանական իրավիճակ երբ կարելի է սպանություն կատարել և ինչ-որ կերպ լինել արդարացված»:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ. «2009-ի համեմատ` 2013-ին ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում իրավունքների խախտման դեպքերը, մահվան դեպքերի քանակը կրճատվել է: Զինված ուժերում մենք հիմա խնդիր ունենք կարգապահության ոլորտում սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման առումով»:
ՀՀ Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը, դառնալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցածին, ասաց.«Այն, որ նրանք աշխատանքից ազատվել են, դեռ չի նշանակում, որ կապ ունեն դեպքի հետ այնքանով որքանով դա չի մտնում քրեաիրավական դաշտ: Յուրաքանչյուր թերացում չէ, որ պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում հանցագործության հետ: Հիմա կատարվում է քննություն: Եթե նախաքննության ժամանակ նման կապի առկայությունն ապացուցվի, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության»:
Աղբյուրը՝ www.aravot.am
Այս մասին նաև՝ Արծրուն Հովհաննիսյան. «Եթե մեկ օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք»
ՊՆ-ն շատ շուտ արձագանքեց, բայց միայն պաշտոնանկ անելը բավարար չէր. Արթուր Սաքունց
Խնդիրը միայն 4 կուրսանտի շրջանակում տեղավորելը սխալ է. Արթուր Սաքունց
Հայկազի սպանությանը մասնակցել է նրա ննջասենյակում քնող 5 ուսանող