Վանաձորի իրավաբանական կլինիկա-2 ծրագիրն արդեն երկրորդ փուլում է
13:27, February 13, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ասոցացիայի ֆինանսավորմամբ, Պոպուլեքս փաստաբանական գրասենյակի հետ համատեղ 2014 թ. սեպտեմբեր ամսից, 6 ամիս տևողությամբ իրականացնում է «Իրավաբանական կլինիկա-2» ծրագիրը: Իրավաբանական կլինիկա ծրագիրը բաղկացած է 2 փուլից՝ տեսական և գործնական փուլերից:
Ծրագրով նախատեսված տեսական փուլը, որի ժամանակ մասնակիցների համար կազմակերպվել է թվով 22 դասընթաց մարդու իրավունքների վերաբերյալ արդեն ավարտվել է, այս փուլում մասնակից իրավաբանները տեսական գիտելիքներ են ստացել մարդու իրավունքերի վերաբերյալ:
Այժմ, ծրագիրը գտնվում է պրակտիկայի փուլում, այս փուլում ծրագրի մասնակից իրավաբանների մի մասը պրակտիկան անցնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակում, իսկ մյուս մասը Պոպուլեքս փաստաբանական գրասենյակում: Այս փուլի ընթացքում կլինիկայի մասնակից իրավաբանները մասնակցում են պրակտիկայի ղեկավարի կողմից տրամադրվող իրավաբանական խորհրդատվություններին, պրակտիկայի ղեկավարի հանձնարարությամբ կազմում են իրավաբանական խորհրդատվության արդյունքում բացահայտված խնդիրների լուծման համար անհրաժեշտ դիմումներ, տեղեկատվություն ստանալու հարցումներ, միջնորդություններ, հայցադիմումներ, ինչպես նաև մասնակցում են դատական նիստերի:
Վանաձորի իրավաբանական կլինիկա ծրագիրը, բացի իրավաբանների կրթության բաղադրիչից, իր մեջ ներառում է նաև ռազմավարական դատավարությունների իրականացում: Ծրագրով նախատեսված էր ֆինանսավորել ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործ, որից 4 գործ արդեն ֆինանսավորվել է:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ 2015թ. մարտի 1-ից կազմակերպությունը իրականացնելու է հաջորդ իրավաբանական կլինիկա ծրագիրը: