Հասմիկ Խաչատրյանի գործով ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործի վերաքննիչ բողոքի քննություն
22:07, April 14, 2015 | Այլ, ՀայտարարություններԱպրիլի 17-ին, ժամը 11:00-ին, կայանալու է Հասմիկ Խաչատրյանի գործով ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործի վերաքննիչ բողոքի քննությունը: Նախորդ նիստին Վերաքննիչ դատարանի դատավորները այնպիսի հարցեր հնչեցրին, որոնք կրկնակի զոհացրեցին Հասմիկին: Նրան մեղադրեցին նրան բռնարար հարաբերություններից ավելի շուտ չհեռանալու համար չհասկանալով այն տրավման, որ նա ապրել է 9 տարի տևած բռնությունների և խոշտանգումների հետևանքով:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի դեկտեմբերի 22-ին ավարտվեց Հասմիկ Խաչատրյանի ընտանեկան բռնության վերաբերյալ քրեական գործով դատավարությունը: Ինը տարի շարունակ կնոջը պարբերար ֆիզիկական և հոգեբանական բռության և խոշտանգումների ենթարկելու համար ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի արարքը դատարանի կողմից պատշաճ իրավական գնահատական չստացավ և վերջինիս նկատմամբ համարժեք պատասխանատվության միջոցներ չկիրառվեցին: Դատարանը փոփոխեց և մեղմացրեց Սարգիս Հակոբյանին առաջադրված մեղադրանքը՝ նրան ազատ արձակելով դատարանի դահլիճից, ինչպես նաև անհիմն մերժեց կնոջ կողմից ներկայացված պահանջն՝ իրեն պատճառված վնասները հատուցելու մասին:
Լուսաբանել ցանկացող լրագրողներըին և Հասմիկ Խաչատրյանին աջակցել ցանկացող անհատներին հորդորում ենք միանալ Կանանց աջակցման կենտրոնին և Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիային ՀՀ Վերաքննիչ դատարանում` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23 հասցեում:
Տեղեկությունների և մանրամասների համար կարող եք զանգահարել 060-525535 հեռախոսահամարով:
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ