Շանթ Ոսկերիչյանի դեպքի առթիվ տեղեկատվություն ստանալու երկրորդ հարցումն է ուղարկվել
19:02, June 19, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015թ.-ի հունիսի 18-ին, Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը երկրորդ անգամ տեղեկատվություն տրամադրելու հարցում է ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության պետին այն մասին, թե 2015թ.-ի մայիսի 21-ին, երեկոյան Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերիչյանին (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) ՀՀ Ազգային անվտանքության ծառայության կողմից մատնանշած ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի կոնկրետ որ կետի պահանջներից ելնելով է արգելվել մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Հարցումն ամբողջությամբ այստեղ:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Շանթ Ոսկերիչյանին 12 ժամ պահել է Զվարթնոց օդանավակայանում և հետո հարկադրաբար հետ ուղարկել Ֆրանսիա:
Կազմակերպության առաջին հարցմանը ՀՀ Ազգային անվտանգության Ծառայությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ Շանթ Ոսկերիչյանի (Ժան Բապտիստ Օզկիրիսյան) մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել էր համաձայն ՀՀ «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածի: Մինչդեռ, նշված հոդվածը բաղկացած է 6 մասից և համապատասխան ենթակետերից, իսկ ՀՀ ԱԱԾ-ն համապատասխան կետի կամ մասի որևէ հղում չէր կատարել: