Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն եղել է Սդղլի գյոլում, այլ նաև զրուցել է Զաքարյան եղբայրներից մեկի հետ
01:06, August 6, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններShabat.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրսենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
–Պրն. Սաքունց, Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանինկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելունպատակով Խաչատրյանները 5 միլիոն դրամի գրավ են առաջարկում։ ՏիգրանԽաչատրյանի փաստաբանը տեղի չի համարում այն հարցը, թե 5 միլիոն դրամըԽաչատրյանների ընտանիքի համար այն գումարն է՞, որը կորցնելու վտանգըպետք է ստիպի Տիգրան Խաչատրյանին ազատ արձակվելու դեպքում,փախուստի չդիմել: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
-Որպես իրավապաշտպան կազմակերպություն, մենք ինքներս էլ միշտ հորդորում ենք, որ քրեական գործերով անձի նկատմամբ խափանման միջոցը որպես կալանք կիրառվի խիստ անհրաժեշտության դեպքերում, որովհետև կալանքի վերաբերյալ որոշումները, ցավոք սրտի, այնքան զանգվածային և համատարած է կիրառվում, որ, ըստ էության, կասկածներ ունենք դրանց հիմնավորվածության տեսակետից: Այդ առումով շատ կարևորում ենք խափանման միջոց կալանքը փոխարինել գրավի միջոցով կիրառման: Բայց ամեն մի կոնկրետ դեպք պետք է դիտարկել կոնկրետ անձի և քրեական գործի առանձնահատկությունից ելնելով և այդ առումով, խնդիրը հինգ միլիոնը չէ:
Բանն այն է, որ կալանքը որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն այն դեպքերում, երբ կա օբյեկտիվ հիմք, հիմնավոր կասկած, որ անձը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և փախչել: Դրա վերաբերյալ ունենք հիմնավոր կասկած այն, որ արդեն իսկ ոստիկանապետը հրապարակայնորեն հայտարարեց, որ Տիգրան Խաչատրյանը գտնվել է Օդեսայում, հետո կանչել են, հետ է եկել: Այսինքն Տիգրան Խաչատրյանը իր վարքագծով հիմք է տվել, որ փախչելու կամ պատասխանատվությունից խուսափելու մտադրություն ունի և ավելին՝ ոչ միայն մտադրություն ունի, այլ նաև կարող է:
Նախաքննության ընթացքի վրա տվյալ դեպքում նույնպես ունենք հիմնավոր կասկած, որ եթե ոչ Տիգրան Խաչատրյանը, ապա առնվազն նրա հայրը ունի ազդեցություն: Բուդաղյան եղբայրների հետ կապված հանցագործության փաստը և այլ քրեական գործեր էլ խոսում են այն մասին, որ քննչական գործողության և քննության վրա նա կարող է ազդել:
Եվ այդ առումով, գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և ամբողջության ապահովան համար նման գործերի դեպքում շատ կարևոր կլիներ նույնիսկ կասեցնել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարությունը: Չնայած դա էլ երաշխիք չէ, բայց, այնուամենայնիվ, դա այն նվազագույնն է, որ պետք է արվի, քանի որ Սուրիկ Խաչատրյանը Բուդաղյանների գործի հետ կապված, սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից, բայց մեկ տարի հետո նորից իշխանությունը վերականգնեց նրան Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այնպես որ այստեղ պետք է ոչ միայն կալանքը կիրառվի Տիգրան Խաչատրյանի նկատմամբ, ինչը առավել քան հիմնավոր է, այլ նաև, գործի օբյեկտիվության տեսակետից, քննիչը և դատախազությունը պետք է միջնորդի՝ դադարեցնելու Սուրիկ Խաչատրյանի պաշտոնական լիազորությունների իրականացումը: Հենց ինքը Սուրիկ Խաչատրյանն է նման հիմքեր տվել կասկածելու՝ բացի վերոնշյալ քրեական գործերից, այլ նաև իր հրապարակային հայտարարություններով, որոնցով սկզբից ընդհանրապես բացառում էր իր տղայի՝ Սդղլի գյոլում գտնվելը, իր այնտեղ գտնվելը: Սակայն Տիգրան Խաչատրյանի փաստաբանը հրապարակավ ընդունել է, որ Սուրիկ Խաչատրյանը եղել է այդ վայրում:
–Իսկ առհասարակ ինչպե՞ս եք գնահատում դեպքերի նման զարգացումը, երբ Սուրիկ Խաչատրյանը սկզբում բացառում էր նույնիսկ իր որդու ներկայությունը Սդղլի գյոլում, մինչդեռ փաստաբանի խոսքով այնտեղ եղել է նաև Սուրիկ Խաչատրյանը:
-Փաստաբանը շատ ճիշտ է ասում՝ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն եղել է, այլ նաև զրուցել է Զաքարյան եղբայրներից մեկի հետ: Կարծում եմ, բռնության ենթարկված Մուշեղ Զաքարյանը իր ցուցմունքներում պետք է անպայման նշեր այն մասին, որ երբ իրեն տեղափոխել են Սուրիկ Խաչատրյանի ամառանոց / բռնություն կատարելուց հետո նրանք նաև ամառանոցում են եղել և այդտեղ առաջին բժշկական օգնություն է ցուցաբերվել/, նաև Սուրիկ Խաչատրյանը զրույց է ունեցել իր հետ: Շատ կարևոր հանգամանք է, թե ի՞նչ են զրուցել: Շատ կարևոր է որպեսզի քննությունը պարզաբանի, թե ինչպե՞ս է բժշկական օգնություն ցուցաբերվել, չէ որ երկու եղբայրներն էլ շատ ծանր մարմնական վնասվածքներ են ունեցել:
Այստեղ շատ կարևոր հարց կա՝ արդյոք եթե ժամանակին տրամադրվեր բժկական օգնություն, հնարավոր կլինե՞ր կանխել այն առողջական վատ հետևանքները, որոնք մենք հիմա տեսնում ենք: Այս առումով պետք է Սուրիկ Խաչատրյանը անպայման հարցաքննության կանչվի: Լավ, օրինակ իր որդին է, բայց , այնուամենայնիվ, նա պարտավոր էր չթաքցնել իրավապահ մարմիններից հանցագործության մասին տեղեկությունը, սակայն իրապես թաքցրել է: Այնպես որ նախաքննության մարմինը բավական լուրջ քննչական գործողություններ ունի իրականացնելու նաև Սուրիկ Խաչատրյանի ուղղությամբ՝ իր դեպքի վայրում գտնվելու հանգամանքների, կատարած գործողությունների, բժշկական օգնություն ցույց տալու հետ կապված հարցերում:
Կարևոր է նաև, թե ե՞րբ են բժշկական հաստատություն տեղափոխվել երկու եղբայրները, ի՞նչ օգնություն է ցույց տրվել և արդյոք դա արձանագրվել է: Հայտնի է, որ երբ անձը ցանկացած մարմնական վնասվածքի առկայության դեպքում ներկայանում է բժշկական հաստատություն, բժիշկն անպայման այդ մասին հայտնում է իրավապահ մարմիններին, որի հիմքով իրավապահ մարմինները անպայման հրատապ այցելում են: Այսինքն եթե իրավապահ մարմինները ուրիշ տեղեկատվության աղբյուրից չիմանային բռնության դեպքի մասին, ապա առնվազն պետք է իմանային բժշկական հաստատությունից:
Կարևոր է, թե դեպքի ժամանակացույցից մինչև բժշկական օգնություն ցույց տալու ժամանակը ինչքա՞ն է անցել և որտե՞ղ են գտնվել եղբայրները, ե՞րբ է արձանագրել բժկական հաստատությունը նրանց օգնության դիմելու պահը, և արդյոք արձանագրել է , թե՞ ոչ: Սրանք բավական լուրջ հարցեր են և այդ հարցերի մեջ վերջին դերը չունի հենց Սուրիկ Խաչատրյանը:
– Տիգրան խաչատրյանը տեղափոխվել է Նուբարաշեն քրեականկատարողական հիմնարկի բուժմաս։ Տուժող կողմի՝ Զաքարյաններիփաստաբան Լևոն Սահակյանի խոսքով՝ Տիգրան Խաչատրյանի առողջականխնդիրների մասին տեղեկացել են բացառապես մամուլից: Ըստ Ձեզ, սա փորձ է,առողջական խնդիրների տակ, Խաչատրյան Տիգրանին ազատ արձակելուհամա՞ր և որքանո՞վ այն կարող է իրականանալ:
-Ես լիովին հասկանում եմ, թե ինչի համար են փորձում Տիգրան Խաչատրյանին պահել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Եթե հիշում եք, նախորդ անգամ, երբ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանք էր կիրառվել Բուդաղյան եղբայրների հետ կապված քրեական գործով, շատ կարճ ժամանակ անց, նա որոշակի խնդիրներ ունեցավ քրեակատարողական հիմնարկում՝ ընդհուպ մինչև խոսակցությունը գնում էր թղթախաղի հետ կապված որոշակի խնդիրների մասին: Տիգրան Խաչատրյանին բուժմասում պահելու քրեակատարողական հիմնարկի ներսում տիրող իրավիճակից զերծ պահելու միտումը ունի: Իհարկե բուժմասում պայմանները, բնականաբար, ավելի բարվոք են: Հիմա դա ես որակում եմ Տիգրան Խաչատրյանին որպես արտոնյալ խավի ներկայացուցիչ արտոնյալ պայմաններում պահելու վառ փաստ:
Բայց եթե առողջական խնդիրների առկայության հիման վրա նման գործողություն է կատարվում, ապա, բնականաբար, հարց է առաջանում նաև, թե այդ ի՞նչ առողջական խնդիրներ է ունեցել Տիգրան Խաչատրյանը, որը չի խոչնդոտել նրան բազմիցս այնդքան ակտիվ կյանք վարել և բռնությունների գործադրման տարբեր դրվագներում հանդես գալ որպես ուղղակի մասնակից: Եվ այդ տեսակետից նաև իհարկե նրա զինվորական ծառայության հետ կապված հարցն է անխուսափելիորեն առաջ գալիս: Կարծում եմ, որ այստեղ բավական շատ հարցեր կբացահայտվեն, բայցևայնպես, այս հարցերը երևի թե պետք է ուղղել հենց քրեակատարողական հիմնարկին՝ որքանո՞վ է հիմնավոր Տիգրան Խաչատրյանին բուժմասում պահելը, որովհետև բազմաթիվ կալանավորներ ունեն բազմաթիվ առողջական խնդիրեր:
Քրեակատարողական հիմնարկում կա կարանտին ասվածը, որը անձը անռնվազն յոթ օր պահում է հիմնարկ մուտք գործելուց հետո՝ ադապտացիոն շրջանն անցնելու համար: Արդյոք Տիգրան Խաչատրյանը գտնվել է այդ շրջանում, թե՞ ոչ:
Եվ եթե նա առողջական խնդիրներ է ունեցել, ապա տրամաբանական է, որ նրա փաստաբանը կալանքը որպես խափանման միջոցի ընտրության ժամանակ պետք է փորձեր միջնորդել դատարանին՝ հաշվի առնել նրա առողջական խնդիրները: Իհարկե այստեղ պաշտպանական կողմի որակի մասին ենք խոսում, որը կարող էր անփութորեն բաց թողնել այդ պահը, բայց չեմ կարծում, որ դա այն գործն էր, որտեղ փաստաբանը կամ կասկածյալաների կողմը աչքաթող աներ այն հանգամանքը, որը ի oգուտ կարող էր օգտագորվել խափանման միջոցի կիրառման ժամանակ: Եթե հիմա պատրաստ են հինգ միլիոն գումար վճարել, ապա օբյեկտիվ տվյալները կարող էին միանգամից ներկայացնել:
-Հայտնի է, որ և՛ Տիգրան Խաչատրյանը, և՛ Հարություն Զաքարյանը բանակից ազատվել են հոգեկան խնդիրների պատճառով, սակայն ի տարբերություն Խաչատրյանի փաստաբանի, ով անընդհատ գործածում է «հոգեկան հիվանդ » տերմինը, Զաքարյանների փաստաբանը չի շահարկում այդ հանգամանքը:
– Դա այնպիսի վարքագիծ է, որն ուղղակիորեն ցույց է տալիս, որ իրենք առավել քան համոզված են, որ այս անգամ արդարացման միջոցով հնարավոր չէ որ գլուխները պրծացնեն: Հիմա փորձում են դատարանի անխուսափելի վճռից հետո, մեղմացուցիչ հանգամանքներ ձևաևորել, ավելի քիչ կամ պայմանական պատիժ սահմանելու ուղղությամբ են աշխատում:
Աղբյուրը` shabat.am