Անդրանիկ Նիկողոսյանին պետք է զրկել ԱԺ պատվո մեդալից. Արթուր Սաքունց
13:10, August 12, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանը, ով հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմ, պետք է զրկվի առնվազն ՀՀ ԱԺ պատվո մեդալից: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Բայց այս երևույթն ունի մեկ այլ երես և պետական զանազան կառույցների ղեկավարներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն ամենաբարձր պետական մակարդակներում, քանի որ հենց այդ մակարդակներում էլ ջերմ ընդունելության է արժանացել այդ անձը»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ևս հանդես էր եկել նման նախաձեռնությամբ:
Աղբյուրը՝ tert.am