ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող գործերի ֆինանսավորման մասին
14:54, September 7, 2015 | Համատեղ, ՀայտարարություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակը Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA) աջակցությամբ իրականացնում են «Վանաձորի իրավաբանական կլինիկա» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ռազմավարական նշանակություն ունեցող 6 գործի ֆինանսավորում: Ռազմավարական նշանակության գործերը պետք է ուղղված լինեն ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:
Ծրագրի խնդիրներն են բացահայտել մարդու իրավունքերի խախտման դեպքերը պետության վերահսկողության ներքո գտնվող հաստատություններում՝ վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի, (ընթացակարգային դեպքերը, որոնք վերաբերվում են խոշտանգումներից զերծ մնալու իրավունքին), կյանքի իրավունքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի և այլ իրավունքերի խախտման դեպքերով և ռազմավարական դատավարության միջոցով հասնել խախտված իրավունքերի վերականգման և իրավիճակի փոփոխության: Կազմակերպությունը ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող գործերից յուրաքանչյուրի համար կտրամադրվի 810 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է:
Լրացված հայտերը պետք ուղարկել achatinyan@hcav.am էլեկտրոնային հասցեով:
Հարցերի դեպքում դիմել`
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Հեռ.՝ +374 322 4 22 68
էլ. փոստ hcav@hcav.am
Անի Չատինյան
Հեռ.՝ 093 819 275
էլ. փոստ՝ achatinyan@hcav.am