Հիմա վտանգված է նաև Զինված ուժերի գոյությունը
11:13, September 8, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՂարաբաղյան հակամարտության հետ կապված իրավիճակն այս փուլում սրվել է Կրեմլի ագրեսիվ քաղաքականության արդյունքում, ինչի հետևանքով սահմանին այսօր զոհեր են գրանցվում: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրմանը:Նա նշեց, որ այս իրավիճակի ուղղակի պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են, քանի որ ենթարկվել են Կրեմլի շանտաժներին ու ստիպողական քաղաքականությանը և քայլեր չեն անում քաղաքացիների շահերի և երկրի անվտանգության ապահովման տեսակետից: Սաքունցի խոսքով՝ իրավիճակի համար պատասխանատու են նաև այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվերակեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: “Ադրբեջանի հետ կապված Կրեմլը դեռևս խնդիր ունի՝ իր կողմը գրավելու, իրեն ենթարկելու տեսանկյունից: Բացի զենքի վաճառքով հրապուրելուց, պետք է նաև հրապուրելու այլ բան ունենա, դա Ղարաբաղյան խաղաքարտն է»,- ասաց Սաքունցը:Նրա խոսքով՝ խայտառակություն է ոչ միայն այն, որ Հայաստանի անվտանգության հարցում հակառակ պատկերն է, ԵՏՄ-ին անդամակցությունը ոչինչ չի տվել Հայաստանին հատկապես անվտանգության տեսակյունից, այլ նաև այն, որ զինադադարի ռեժիմի խախտումները միշտ նախորդում կամ համընկնում են ռուս գործիչների աշխուժացման ու տարածարջան կատարած այցերի հետ:“Թեժացումներն ուսրացումները համընկնում են այս դեպքերի հետ, դրանք ակնհայտ քաղաքական նպատակաուղղվածություն ունեն: Դրա վառ ապացույցն է հանդիսանում այն, որ Ռուսաստանը, լինելով Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, ինքը չլուծված հակամարտության տարածքում հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին աննխադեպ սպառազինություն է մատակարարում: Դա ձևակերպվում է որպես բիզնես, բայց Մինսկի խմբի մյուս համանախագահները, հանձինս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, զերծ են մնում սպառազինությունների վաճառքից, չնայած, որ զենքի առևտրով զբաղվող երկրներ են”,- ասաց նա:Սաքունցի խոսքով՝ այս ամենին զուգահեռ նաև նկատելի է Կրեմլի աննախադեպ ակտիվությունը Հայաստանի ներքին գործերին՝ մասնավորապես, քաղաքացիական հասարակության ազատությունների սահմանափակման, քաղաքական ոլորտներում: Դրա վառ ապացույց են նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կողմից արված հայտարարությունները:Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում միակ պետական կառույցը, որը պետական խնդիրներ է լուծում, մնացել է Պաշտպանության նախարարությունը: «Կարծում եմ՝ հիմա վտանգված է նաև պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գոյությունը: Եթե հիմա այս սահմանային լարվածությունը շարունակվի, այդ դեպքում քաղաքական պատասխանատուների փոխարեն, որոնք անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, ուղղակի պատասխանատվություն է կրելու նաև Պաշտպանության նախարարությունը: Ապաշնորհ քաղաքականության ամբողջ ծանրությունն ընկնում է Պաշտպանության նախարարության վրա, բայց ինքը որևէ դիրքորոշում, գնահատական այս իրավիճակի վերաբերյալ չի արտահայտում: Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի ղեկավարությունը ստիպված է լինելու ինչ-որ պահի որոշակի դիրքորոշում արտահայտելւ: Սա ռիսկային բան է, բայց այլընտրանք չեն թողնում: Հակառակ դեպքում մենք կորուստ կունենանք թե պաշտպանական համակարգի հեղինակազրկման, թե թուլացման ու արժեզրկման տեսակետից»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ lragir.am