Սեպտեմբերի 21-ը Խաղաղության միջազգային օրն է
15:38, September 21, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԱմեն տարի սեպտեմբերի 21-ին միջազգային հասարակությունը նշում է Խաղաղության միջազգային օրը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 1982 թվականին հռչակելով այս օրը, նպատակ է դրել ամրապնդել խաղաղության գաղափարախոսությունը ինչպես պետությունների ներսում, այնպես էլ նրանց միջև: Սկզբնական շրջանում այն նշվել է սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը:
Խաղաղության միջազգային օրը սեպտեմբերի 21-ին նշելու մասին որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2001թ.-ին:
Գլխավոր ասամբլեայի կողմից կոչ է արվում բոլոր երկրներին՝ Խաղաղության միջազգային օրը զերծ մնալ բռնություն գործադրելուց և պահպանել հրադադար: