Հայ-թուրքական երկխոսության խթանում. Յավաշ-Կամաց շարունակական դպրոց. նոյեմբերի 18-22
16:01, September 22, 2015 | Հայտարարություններ, ՍեփականՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Թուրքիայի (Ստամբուլ) կոմիտեի հետ համագործակցությամբ հայտարարում է դպրոցի մասնակցության մրցույթ՝ Հայաստանի եւ Թուրքիայի շուրջ 20 (յուրաքանչյուր երկրից՝ 10) երիտասարդ ուսուցիչների և ուսանողների համար:
«Յավաշ-կամաց» նախորդ ամառային դպրոցները տեղի են ունեցել Թուրքիայում 2014 թ.-ի օգոստոսին և Հայաստանում 2015 թ.-ի օգոստոսին՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների հասարակությունների միջև վստահության հաստատմանը:
«Յավաշ-կամաց» հերթական դպրոցը տեղի կունենա 2015 թ.-ի նոյեմբերի 18-22-ը Հայաստանում:
5-օրյա ծրագիրը ներառում է Հայաստանից և Թուրքիայից փորձագետների, պատմաբանների, հեղինակների, լրագրողների, ռեժիսորների կողմից մատուցվող թեմատիկ դասախոսություններ, աշխատանքային քննարկումներ, կլոր սեղաններ, խմբային աշխատանքներ:
Դպրոցը նպատակ ունի խթանել երկու հասարակությունների միջև վստահության կառուցմանը եւ հզորացնել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կրթական մակարդակում:
Ծրագրին կարող են մասնակցել.
-մինչեւ 7 տարի աշխատանքային փորձ ունեցող պատմության եւ գրականության ուսուցիչները
-պատմության եւ գրականության բնագավառում մանկավարժական կրթություն ստացող ուսանողները:
Ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը իրականացվում են կազմակերպիչների կողմից: Ծրագրի ամբողջ ընթացքում կապահովվի հայերեն–թուրքերեն համաժամանակյա թարգմանություն: Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի առավելություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թ.–ի հոկտեմբերի 30-ը:
Ուսանողների համար նախատեսված հայտերը կարող եք ներբեռնել այստեղ
Ուսուցիչների համար նախատեսված հայտերը կարող եք ներբեռնել այստեղ
Բոլոր դիմողները կտեղեկացվեն արդյունքների մասին մինչև 2015 թ.-ի նոյեմբերի 5-ը:
Հայտերը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ asadikyan@hcav.am
Ծրագրի հետ կապված մանրամասների համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանին:
Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 59
Հեռախոս՝ 0322 4 22 68 094 04 22 68
Յավաշ-Կամաց դպրոցն իրականացվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թուրքիայի կոմիտեի կողմից:
Ծրագիրը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, անվտանգության և կայունության հիմնադրամը` Հայաստանում Բրիտանական դեսպանատան միջոցով: