Պետական համակարգում որևէ ցանկություն չկա ցմահ ազատազրկվածների մասով որևէ բարեփոխում կատարելու. Արթուր Սաքունց
22:33, October 14, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՑմահ դատապարտյալները գրավոր ներկայացրել են իրենց պահանջները, և ես կարծում եմ, որ դա բավարար էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ 45 ցմահ դատապարտյալների հացադուլ հայտարարելու փոստին՝ ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Անկախ հացադուլից՝ նախարարությունը ցմահ ազատազրկվածների խնդիրներն ուշադրության կենտրոնում է պահում և արդեն ունի մշակված, շրջանառության մեջ դրված օրինագծեր, որոնք բարելավում են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վիճակը»,- ասաց նա` հավելելով, որ հացադուլի միջոցով առաջ քաշված պահանջների մի մասը ևս ներառված է այդ օրենսդրական փաթեթում:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ևս համաձայնեց, որ նախկինում ցմահ դատապարտյալները բազմիցս տարբեր միջոցներով, անհատական դիմումներով փորձել են տեղ հասցնել իրենց պահանջները, բայց որևէ բանի չհասնելով՝ այժմ արդեն ծայրահեղ միջոցի են դիմել:
«Սա միաժամանակ անելանելիությունից դրդված քայլ է, այլ տարբերակ պարզապես մարդիկ չեն տեսել»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ այդ պահանջներն օրինական են և պետք է կատարվեն:
«Շատերի ազատազրկման 20 տարին արդեն անցել է, և հիմնավոր է, որ նրանց նկատմամբ թե ռեժիմի փոփոխությունները կատարվեն, թե պայմանական վաղաժամկետ ազատումը կիրառվի, բայց մենք տեսնում ենք, որ որևէ մեկի նկատմամբ չկա որևէ մեկ փաստ այդ փոփոխությունների վերաբերյալ, իսկ այն, ինչ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է, որ իրենք նախաձեռնել են, կատարում են քայլեր և այլն, եթե նախաձեռնել են կամ կատարել են, դրա մասին առաջինը հենց դատապարտյալները կիմանային»,- ասաց Արթուր Սաքունցը` տեսակետ հայտնելով, որ նախարարությունում «կամ իրենց սենյակներում են որոշել, կամ հացադուլի հայտարարությունից հետո սա հերթական հայտարարությունն է, որպեսզի լարվածությունը ինչ-որ չափով նվազեցնեն»: Իսկ իր կարծիքով պետական համակարգում որևէ ցանկություն չկա՝ ցմահ ազատազրկվածների մասով որևէ բարեփոխում կատարելու:
Ի դեպ, Արթուր Սաքունցը նաև հայտնեց, որ այսօր դիտորդական խմբի կազմում նախանշել են անձամբ հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալների հետ:
Աղբյուրը՝ pastinfo.am