Միջոցառում՝ նվիրված Եվրոպական կամավորական ծառայության(ԵԿԾ) նախկին կամավորներին
15:36, October 15, 2015 | Այլ, Հայտարարություններ
Վանաձոր, Հայաստան,
հոկտեմբերի 16-ից 18-ը, 2015
2015-ի հոկտեմբերի 16-ից 18-ը Վանաձորում տեղի կունենա Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) նախկին կամավորների ամփոփիչ հանդիպումը SALTO EECA-ի կողմից:
Միջոցառման վայրը. «ԱՐԳԻՇՏԻ» հյուրանոց, Բաթումի փող., 1 շենք հասցեով
Ծրագրի նպատակներն են՝
- Անդրադարձ Հայաստան վերադարձած նախկին ԵԿԾ կամավորների փորձին և արդյունքների ամփոփում,
- ԵԿԾ ծրագրի հանրայնացում և տեղեկատվության տարածում հետևյալ քայլերով.
- Փորձառու կամավորների հանդիպելու հնարավորություն պոտենցիալ կամավորների և ուղարկող կազմակերպությունների ներկայացուցիչների համար
- Շահառուների, որոշումներ կայացնողների և ԶԼՄ-ների հետ կապի միջոցով ԵԿԾ-ն և նրա ազդեցությունը հանրայնացնելու հնարավորություն
- Հաջողված ծրագրերի ներկայացում
Հոկտեմբերի 17-ին ժամը 14:00-ին տեղական կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի ակտիվ երիտասարդները կհրավիրվեն այցելելու միջոցառումը՝ այդ օրը մասնակիցների հետ անցկացնելու համար:
Սուրճի ընդմիջումը ապահովվում է ծրագրի կազմակերպիչների կողմից:
Ծրագրված այցելության նախնական ժամացուցակը հետևյալն է.
14:00-16:30 Ծանոթացում տեղական կազմակերպությունների հետ; Էրազմուս+ ծրագրի ներկայացում
16:30-17:00 Սուրճի ընդմիջում
17:00-19:00 Նախկին ԵԿԾ կամավորների ներկայացում, ԵԿԾ-ի ընդունման (ուղարկման) քարտեզային պատկերը Հայաստանում
Հարցերի, հավելյալ տեղեկությունների և գրանցման համար խնդրում ենք գրել Լաուրա Պողոսյանին laura@icirld.net էլ. հասցեով կամ զանգահարել +374 93 418481 հեռախոսահամարով: