«Անհանդուրժելի է ունենալ քաղաքական բանտարկյալներ, երբ հավակնում ես կատարել իրավական ինչ-որ բարեփոխում». Ա. Սաքունց
18:11, October 15, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Մարդիկ, որոնք հանդես են գալիս սահմանադրական փոփոխությունների միջոցով իբր թե երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հայտարարություններով և մեզ փայլուն ապագա են խոստանում առնվազն դեկտեմբերի 6-ից կամ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո, իրենք հենց այս պահին իրավունքի գերակայության սկզբունքը, անմեղության կանխավարկածի սկզբունքը, արդար դատաքննության իրավունքը կոպտորեն ոտնահարում են»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա խոսքով, անհանդուրժելի է ունենալ քաղաքական բանտարկյալներ, երբ հավակնում ես կատարել իրավական ինչ-որ բարեփոխում` ամրագրված նույն այդ կոնվեցիայով և այդ նույն գործող Սահմանդրությամբ: «Սա շատ կարևոր է հասկանալ հիմա և դրանով հիմանվորում եմ իրենց հռչակած նպատակի սնանկությունը և կեղծությունը, որովհետև, եթե դու հավակնում ես իրավական պետություն դառնալու ուղղությամբ քայլեր կատարել, ունես քաղաքական բանտարկյալներ և քաղաքական հետապնդման զոհեր, ապա քո հռչակած նպատակները կեղծ են և քո հիմնավորումները` իբր թե բարելավելու և լավացնելու իրավական և կառավարման համակարգը և դարձնել այն ժողովրդական արժեքներին համապատասխան, առ ոչինչ են»,- արձանագրեց Սաքունցը:
Աղբյուրը՝mamul.am
Տես նաև՝ news-line.am