Լիա Միսակյանի գործով բողոքների քննությունը կշարունակվի
17:48, October 22, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով ներկայացված բողոքների քննությունը: Սույն գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև՝ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գ. Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին վերաքննիչ բողոքներով հանդես եկան տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Դատական նիստը հետաձգվեց Դատարանի վարույթում քննվող մեկ այլ գործով նախապես նշանակված նիստի պատճառով: