Լիա Միսակյանի գործով բողոքների քննությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանում
16:30, November 4, 2015 | Մամլո հաղորդագրություններ | Լիա ՄիսակյանՏեղեկացնում ենք, որ 2015թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործով ներկայացված բողոքների քննությունը: Սույն գործով վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև՝ ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի պաշտպաններ Գ. Հովհաննիսյանն ու Ե. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Լ. Վարդանյանի ներկայացուցիչ Գ. Հովհաննիսյանը իր բողոքում հիմնավորումներ ներկայացրեց իր պաշտպանյալի արարքում ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշների բացակայության, կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության անհիմն լինելու, ինչպես նաև Դատարանի կողմից թույլ տրված խախտումների մասին: Դատական նիստը հետաձգվեց մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստ ունենալու պատճառով: