Կհրապարակվի Ռոլանդ Թմոյանի գործով Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը
17:58, November 16, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 17-ին՝ ժամը 17:00-ին, կհրապարակվի Ռոլանդ Թմոյանի գործով ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը:
Վերջինս ՀՀ Վարչական դատարանի 2015թ. հուլիսի 2-ի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ Ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
ՀՀ Վարչական դատարանի վկայակոչված որոշման կայացումից հետո Ռ. Թմոյանն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, և Կազմակերպությունն ստանձնել է Ռ. Թմոյանի խախտված իրավունքների պաշտպանությունը:
Տես նաև՝ hcav.am