«Եթե գիտակից չեն ընտրողները, հիմա անգիտակի՞ց են «այո» ասում». Ա. Սաքունցը՝ Վանաձորի քաղաքապետին
14:23, November 19, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններ«Վանաձորի քաղաքապետն արդեն իսկ, չգիտեմ՝ որտեղից, հայտարարել է, որ բոլորը Վանաձորում «այո» են. դե, Վանաձորի քաղաքապետը միշտ աչքի է ընկնում իր հետաքրքիր արտահայտություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են Վանաձորում առաջ տանում սահմանադրական բարեփոխումների «այո»-ն, նման տեսակետ հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ա. Սաքունցի գնահատմամբ՝ Վանաձորի քաղաքապետը միշտ շատ հետաքրքիր հայտարարություններ է անում. «Ասում է, որ գիտակից չեն ընտրողները, քանի որ 2013 թվականին մեծամասնությունը չեն ընտրել Սերժ Սարգսյանին, հետաքրքիր է, եթե գիտակից չեն, հիմա անգիտակի՞ց են «այո» ասում: Միանշանակ է, որ Վանաձորի քաղաքապետի համար վերջին մի քանի տարիների ընթացքում Վանաձորի ընտրողները գիտակից չեն դարձել, հետևաբար՝ այն, որ նա ասում է, որ ոչ գիտակից քաղաքացիներն «այո» են ասում, դա կարող է լինել պարտադրված ու ճնշումների միջոցով»:
Ա. Սաքունցը համոզված է, որ այդ հայտարարությունները խոսում են ինքնավստահության պակասի մասին. «Իրականում քաղաքացիներն ընդհանրապես այս պրոցեսին մասնակից չեն ու դժգոհ են երկրի վիճակից ու մեղավոր տեսնում են Սերժ Սարգսյանի վարչակազմին»:
Աղբյուրը՝ 168.am
Տես նաև՝ aravot.am