Հանրաքվեի նախապատրաստական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ամփոփագիր
13:55, November 20, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Սահմանադրական փոփոխություններ1-16 նոյեմբերի, 2015թ.
2015 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը, որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից:
Սույն ամփոփագրում ներառված են տեղեկություններ նոյեմբեր ամսվա առաջին կեսին հանրաքվեի քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ: