Առաքել Մովսիսյանի գործը՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում
22:23, November 22, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջինս բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 2-ի որոշման դեմ, որով Դատարանը մերժել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի բողոքը և հաստատել ՀՀ Հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Վ. Ավետիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թվականի հունիսի 23-ի որոշումը, որը կայացվել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի կողմից սպանության, բռնաբարության սպառնալիքներ տալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման քննության արդյունքում: