Կհրապարակվի Ռուստամ Ղազարյանի գործով դատարանի կայացրած որոշումը
22:43, November 22, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ին, կհրապարակվի Ռուստամ Ղազարյանի գործով Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ Դատարան ներկայացված հայցով Ռ. Ղազարյանը և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը պահանջել են՝ վերականգնել Ռ. Ղազարյանի խախտված իրավունքները՝ վերացնելով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի՝ Ռ. Ղազարյանի վերաբերյալ կազմած բժշկական փաստաթղթերում որպես թմրամոլ առկա գրառումներն ու հաշվառումը: