Կհրապարակվի Խուդոյանների գործով Վարչական վերաքննիչ դատարանի որոշումը
19:24, November 24, 2015 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:15-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում կհրապարակվի Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ Դատարանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 2-ին Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը ՌԴ նախագահ Վ. Պուտինի ՀՀ կատարած պաշտոնական այցի պատճառով մի խումբ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից բռնության գործադրմամբ հեռացվել էին ՀՀ նախագահական նստավայրի դիմացից, որտեղ նրանք նստացույց էին սկսել դեռևս հոկտեմբերի 28-ին: Այնուհետև շուրջ մեկ օր Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը պահվել էին իրենց տանը՝ ոստիկանների հսկողությամբ: Հետագայում, Ա. Խուդոյանը և Հ. Մակարյանը հայցադիմում էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը սակայն, մերժվել էր դատարանի կողմից: