Հրատապ: Հանրահավաքին մասնակցել ցանկացող վանաձորցիները մնացել են կեսճանապարհին. վարորդներին սպառնացել են զրկել լիցենզիաներից (լրացված)
17:41, December 1, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով Վանաձորից Երևան մեկնող քաղաքացիները մնացել են կեսճանապարհին, քանի որ քաղաքացիների պնդմամբ, նրանց տեղափոխող 3 մեքենաներից երկուսի վարորդներին արգելել են շարժվել դեպի Երևան, թույլ չտալով դուրս գալ Վանաձորից և սպառնացել են զրկել վարորդական լիցենզիաներից: Հավելենք, որ երեք մեքենաներից մեկը ընդհանրապես հրաժարվել է տեղափոխել քաղաքացիներին՝ տեսնելով ստեղծված իրավիճակը:
Ավելի ուշ տեղեկացանք, որ վարորդներին նախ առաջարկել են կրկնակի գումար՝ հավաքի մասնակիցներին չտեղափոխելու դիմաց. դրական պատասխան չստանալուց հետո միայն սպառնալիքներ են հնչեցրել՝ լիցենզիայից զրկելու վերաբերյալ:
Մեզ հայտնեցին նաև, որ ավելի վաղ «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչների կողմից տրամադրված անվճար ավտոբուսների համար ևս արհեստական խոչընդոտներ են ստեղծվել Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ մոտ մեկ ժամ թույլ չտալով առաջ շարժվել: