«#electricyerevan 2015» ցուցահանդեսի բացում և «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» ֆիլմի ցուցադրություն Վանաձորու
18:59, December 10, 2015 | Մամլո հաղորդագրություններԴեկտեմբերի 11-ին, ժամը`16:00-ին, Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոնում» (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 25/1. ք. Վանաձոր) տեղի կունենա «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացումը և դրա շրջանակներում ժամը 19:00-ին «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:
Ցուցահանդեսը «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչների ստեղծած յուրօրինակ ֆոտոակնարկն է ս.թ. հունիսի 22-ից մինչեւ հուլիսի 6-ը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:
Ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին եւ զարգացումներին` ականատեսների աչքերով, ինչպես նաեւ ներառում է հարցազրույցներ Ոստիկանության, ՄԻՊ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում մարդու իրավունքների թեմայով:
Բանախոսներ
Անի Չատինյան, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի իրավաբանական բաժնի իրավաբան
Արայիկ Զալյան, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող
Օֆելյա Զալյան, Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ծրագրերի համակարգող
Անդրանիկ Սերգոյան, «Լոռեցիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ
Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր է դարձել իրականացնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ:
Ցուցահանդեսի հետ կապված հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Ֆոտոլուր (+374 10) 56 28 41: Էլ փոստ` info@photolure.am:
Ֆիլմի շնորհանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Հանրային լրագրության ակումբ (+374 60) 505 898, (+374 99) 755 898:
Էլ փոստ` info@pjc.am: