Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են. Ֆոբիա` տոնածառի՞ց (տեսանյութ)
00:02, January 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին ձերբակալել են: Նախնական տեղեկատվության համաձայն՝ նրան մեղադրանք են առաջադրելու Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում: Նա ձերբակալվել է Ազատության հրապարակում տոնածառի հետ կապված միջադեպից հետո: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
“Եթե ոստիկանը ֆոբիա ունի տոնածառի տեսքից, այն էլ քայլող տեսակի, ուրեմն շտապ պետք է ուղարկել հոգեբանական փորձաքննության….իսկ նման ֆոբիայի հետևանքով եթե առաջ է գալիս նաև ագրեսիա տոնածառի տեսք ունեցող շարժվող քաղաքացու նկատմամբ, ապա շտապ հոգեբույժի մոտ .. արդեն ծիծաղելի չէ..առաջին հերթին մեղադրեք, պարոնայք ոստիկաններ, Ձեզ նման անհեթեթ հրաման տվողներին, որոնք հրամայել են արգելել տոնածառակերպ ֆիգուրների երևալը Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի գիշերը…
Իսկ Գևորգ Սաֆարյանին անհապաղ ազատ արձակեք` Ամոթ է…
Աղբյուրը՝ www.a1plus.am