Օմբուդսմենի հրաժարականը ոտնձգություն է, նրան ստիպել են. Արթուր Սաքունց
17:37, January 13, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երկար տարիներ է, ինչ Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքական ընդդիմախոսների և նույնիսկ ոչ ընդդիմախոսների, ոչ իրենց թիմում եղած գործիչների նկատմամբ կիրառում են այդ տեսակ բռնություն՝ հարձակվել, ծեծել, խոշտանգել, չեմ կարող կոնկրետ ասել, թե որ պահին սկսվեց, բայց դա սկսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ փուլից: Դեպքեր կան, երբ այդ բռնությունը բնութագրվել է որպես մահափորձ».- «Իրավունքի և ազատության կենտրոնի» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը, այսօր խոսելով ոստիկանական համակարգի մասին, նշում էր, որ ոստիկանների պահվածքը տրամաբանական շարունակություն է. «Այդ դեպքերը գալիս են վաղուց, իշխանավորների ոճն, իսկ սրանք ուղղակի եղածների տրամաբանական շարունակությունն է: Այսօր կալանավորված անձ կա, նշանակում է այդ սադրանքը նպատակաուղղված էր, այսինքն՝ խնդիր կար կալանավորել այդ երիտասարդին: Գնահատականների մասին արդեն ասացի՝ տխուր է»:
Հունվարի 1-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը և 3 այլ ակտիվիստներ բերման էին ենթարկվել: Գևորգ Սաֆարյանի դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով, ըստ պաշտոնական տեղեկատվության Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրաապետյանը նշում է, որ Գևորգ Սաֆարյանի գործողությունները չեն տարբերվել այլ մասնակիցների գործողություններից. «Ըստ էության, Գևորգ Սաֆարյանի պնդմամաբ՝ իր նկատմամբ խորհրդային մեթոդներ են կիրառվել, ոստիկանությունը գնացել է հաղորդում է ներկայացրել, երկու ոստիկաններ էլ վկայություն են տվել»:
Բանախոսներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը «Ամանորյա բռնությունների» շարքում դասեց նաև երեկ Օմբուդսմենի հրաժարականը. «Ես դրան գումարում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հրաժարականի դիմումը, որը հստակ արձանագրում է, որ ոտնձգություն է անձեռնմխելի համարվող սահմանադրական մարմնի նկատմամբ, իսկ այն գործոնները, որոնք ստիպել են Մարդու իրավունքների պաշտպանին մինչև լիազորությունների ավարտը հրաժարական տալ, դրանք որակում եմ որպես սպառնալիք անձեռնմխելի համարվող սահմանադրական մարմնի նկատմամբ: Սա մի այլ որակի մտածողություն է, սա արդեն ոչ միայն անպատժելիության, այլեւ նախահարձակ լինելու մտածողության արդյունք է, այս խախտումների շարանը»:
Տես նաև՝ armenianow.com