Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի մահվան գործով կշարունակվի վկաների հարցաքննությունը
20:30, February 28, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Կարինե ՀովհաննիսյանՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի կունենա 2015 թ. հունիսի 16-ին Արմավիրի բժշկական կենտրոնում մահացած չորս տարեկան Կարինե Հովհաննիսյանի գործով չորրորդ դատական նիստը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ):
Նշենք, որ նախորդ դատական նիստին նախատեսված էր հարցաքննել ևս մեկ վկայի, որը չէր ներկայացել դատարան:
Դատարանը վկային բերման ենթարկելու մասին որոշում կայացրեց: