Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում
18:14, March 22, 2016 | Մամլո հաղորդագրություններՏեղեկացնում ենք, որ 2016 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կկայանա Հովհ. Մոսյանի գործով բողոքի քննությունը, որով վերջինս և նրա մայրը՝ Գոհար Մոսյանը, խնդրել են վերացնել ՀՀ ՀՔԾ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ 2015 թվականի հուլիսի 31-ի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության:
Հիշեցնենք, որ 2016 թ. փետրվարի 5-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ս. Առաքելյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2015 թ. հուլիսի 31-ի որոշումը: