«Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով կլոր սեղան-քննարկում
12:00, March 24, 2016 | Մամլո հաղորդագրություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրավիրում է մասնակցելու կլոր սեղան-քննարկման՝ «Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակը» թեմայով:
Քննարկմանը կներկայացվեն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. իրականացված Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի մասին՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը, և ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ:
Կից կարող եք տեսնել միջոցառման օրակարգը:
Միջոցառումը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 10:30-ին, Կոնգրես Հյուրանոցի Բոլլ Ռում սրահում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1):
Միջոցառումն իրականացվում է «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայունությունը Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների մարտահրավերների լույսի ներքո» և «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ընդհանուր աջակցության դրամաշնորհ» ծրագրերի շրջանակներում՝ Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Սիգրիդ Րոզինգ Թրասթի ֆինանսական օժանդակությամբ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 322 4 22 68 հեռախոսահամարով կամ գրել nyeganyan@hcav.am և sdavtyan@hcav.am էլ. փոստի հասցեներին:
Գյումրիից և Վանաձորից քննարկմանը մասնակցել ցանկացողներին կտրամադրվի տրանսպորտ: